Կարևոր իրադարձություններ

Հանդիպակաց վարելը քրեականացնելու պահանջով ստորագրահավաքին այս պահին միացել է մոտ 960 մարդ

09 Հուլիս, 2019 18:33
Հանդիպակաց վարելը քրեականացնելու պահանջով ստորագրահավաքին այս պահին միացել է մոտ 960 մարդ

Վերջին օրերին տեղի ունեցած ողբերջական ավտովթարներից հետո «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսել՝ հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու պահանջով:

Ստորագրահավաքի առաջարկը տեղադրողները դիմում են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու պահանջով:

Պահանջին կից տեղադրված ստորագրահավաքում կազմակերպողները գրել են.

«Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք։ Որևէ մեկին այդ իրավունքից զրկողը կամ զրկելու փորձ անողը պետք է պատժվի համարժեք պատժաչափով։ Պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է ապահովել իր քաղաքացիների կյանքի անվտանգությունը։ 

Վարորդը, ով դիտավորյալ մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի, ոչ միայն խախտում է օրենք, այլ վտանգում է դիմացից եկողների և իր մեքենայում գտնվողների կյանքը։ Լինի դա շտապելու, կամ իրենց մյուսներից բարձր դասելու պատճառով, այս քայլին գնացողը պետք է դիտվի որպես մարդասպանության փորձ անող անձ։ Տեսանկարահանումների, ոստիկանների կամ վկանների օգնությամբ ձեռք բերված ապացույցներով անհրաժեշտ է այս վարորդներին պատժել։

1) Վարորդի անձը չհայտնաբերելու դեպքում նվազագույնը 1 տարով տուգանային հրապարակ տեղափոխել և օրավարձ գանձել մեքենայի համար։ Վթարի ենթարկման դեպքում կամ վարորդին կամ մեքենայի տիրոջը (եթե մեքենայի տերը «տեղյակ չէ» թե ով է մեքենան վարել) քրեական պատասխանատվության ենթարկել։

2) Վարորդին ենթարկել պատասխանատվության ՀՀ քր օրենսգրքի «մարդասպանության փորձի» հոդվածներով։

3) Հանրությանը ներկայացնել ամենօրյա թարմացվող ցուցակ բոլոր վերը նշված վարորդների ու մեքենաների տվյալներով, վճարված տուգանքների, մեքենաների տուգանային հրապարակում լինելու փաստերով։

4) Տուգանքի չափը սահմանել (բացի 1-3 կետերի) նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով»:

Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 960-ից ավելի մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին