Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո

09 Հուլիս, 2019 18:22
Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի վերաբերյալ վճիռ է կայացրել 111 գործով:  Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին:

Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ներկայում ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը որքան է, այսինքն՝ այն հնարավոր գումարի չափը, որը Հայաստանը կարող է փոխհատուցել, և թե որ գործերով է հիմնականում փոխհատուցում կատարվելու:

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ-ի վերաբերյալ կայացված 111 գործով վճիռներ, որոնցից 107-ով Եվրոպական դատարանն առնվազն մեկ խախտում արձանագրել է, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրվել: Այս պահին Հայաստանը ՄԻԵԴ-ում կայացված վճիռների հիմա վրա հատուցել է մոտ 1 մլն 360 հազար եվրոյի չափով գումար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21, 5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել, դարձվել է 1 մլն 360 հազար եվրո՝ ընդհանուր այս 111 գործերի համատեքստում»,- ասաց փոխնախարարը:

Նա կարևորեց ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառը հաշվի առնելը: Ասատրյանը նկատեց, որ որոշ վճիռներով պայմանավորված, ՄԻԵԴ հասած խնդիրների համար երբեմն որևէ ձևով հնարավոր չէ դատավորին մեղադրել, քանի որ նրանց կայացրած վճիռների պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են եղել: «Այստեղ պետք է հասկանալ, թե դատավորը ինչ դիտավորություն է ունեցել անձի իրավունքների խախտման կոնտեքստում և դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա։ Դրա արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն»,- նշեց փոխնախարարն ու վստահեցրեց, որ դա պարբերաբար քննարկվում է և իրենց հսկողության տակ է գտնվում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին