Կարևոր իրադարձություններ

Գավառի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

09 Հուլիս, 2019 15:19
Գավառի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հուլիսի 9-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ն.Ռ.-ի (ծնված 1940 թ.) դին: 

 

Լրահոս

Դիտել ավելին