Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից. հայտարարություն

09 Հուլիս, 2019 14:39
ԲԴԽ-ն կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից. հայտարարություն

ԲԴԽ-ն կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է.

Նկատի ունենալով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահության ու բացասական վերաբերմունքի առկա դրսեւորումները ունեն  օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր,

Կարեւորելով սուր քննադատության եւ ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,

Միաժամանակ ընդգծելով, որ վիրավորական արտահայտությունները չեն նպաստում դատական համակարգի գործունեության բարելավմանն ուղված հանրային քննարկումների արդյունավետությանը,

Բարձրագույն դատական խորհուրդը՝

Կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից եւ նման արտահայտությունները տարածելուց,

Հորդորում է իրավապահ մարմիններին շարունակել ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ վիրավորական արտահայտությունների հեղինակներին բացահայտելու եւ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում շարունակելու է հետամուտ լինել խնդրին՝ բացառելու համար դատավորների հասցեին հնչող ցանկացած վիրավորական արտահայտություն, միաժամանակ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար դատական համակարգի վերափոխումը եւ առողջացումը, ինչը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության եւ հարգանքի ձեւավորմանը եւ դրա ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորական արտահայտություններով կարծիք հայտնելու մերժմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին