Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

09 Հուլիս, 2019 13:44
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ հունիսի 7-ին,  որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը։ Բաղդասարյան գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Մ․ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու վերաբերյալ։

Փաստաբանը ներկայացրել էր Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ իրեն փաստում են, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

Բացի այդ, Լևոն Բաղդասարյանը այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։

 

Լրահոս

Դիտել ավելին