Կարևոր իրադարձություններ

Չենք կարող հանդուրժել, որ ձկնատեսակները վերանան, խոշոր եղջերավոր անասուները անկում ապրեն

09 Հուլիս, 2019 12:44
Չենք կարող հանդուրժել, որ ձկնատեսակները վերանան, խոշոր եղջերավոր անասուները անկում ապրեն

 ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց.«Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք այս վիճակի համար: Չենք կարող հանդուրժել, որ ձկնատեսակները վերանան, խոշոր եղջերավոր անասուները անկում ապրեն: Սրա կոնկրետ հասցեատերն ո՞վ է»:

Նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ ինքն այս հարցում պատասխանատվություն կրում է, այլապես այս պաշտոնը չէր զբաղեցնի. «Կենդանատեսակների լուրերը, որ տարածվեցին, նաև ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ դա առվույտի հետ կապված էր և ըստ մեր տեղեկության՝ գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին և տեղեկացնեն, որ դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»:

 

Լրահոս

Դիտել ավելին