Կարևոր իրադարձություններ

Մասիսի ոստիկանները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել հրացանից կրակած անձին

09 Հուլիս, 2019 12:37
Մասիսի ոստիկանները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել հրացանից կրակած անձին

Հուլիսի 8-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հարսանյաց սրահներից մեկի բակում կրակոցներ են արձակել:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ, հարսանյաց սրահի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով քրեական հետախույզները բերման են ենթարկել Երևանում ապրող 29-ամյա մի տղամարդու: Նա ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «ՄՌ-135» մեկփողանի որսորդական հրացանը և հայտնել, որ հուլիսի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրացանը և հարսանյաց սրահի բակում 4-5 անգամ կրակել է օդ:
Հրացանը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին