Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարը՝ Սևանա լճի կանաչելու մասին

09 Հուլիս, 2019 11:22
Շրջակա միջավայրի նախարարը՝ Սևանա լճի կանաչելու մասին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝  հուլիսի 9-ին, Ազգային ժողովում խոսելով Սևանա լճի մասին, ասաց, որ լիճը կապտականաչ է դարձել մի քանի պատճառներով․ 
«Հիմնական պատճառը այն է, որ Սևանում կար սառը շերտ (կոչվում է հիպոլիմնիոն),  մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։ Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի օրգանական նյութերի աճը պակասի, սահմանափակվի և դրա հետևանքով Սևանա  լճի ջուրը մնա բարձր որակի»։ Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»։ 

Նախարարը պարզաբանեց, որ խնդրի լուծման համար անընդհատ մոնիթորինգ են իրականացնում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու նախադրյալներ են ստեղծվել։ 

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին նման խնդիր կա նաևՍև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Ըստ նրա՝ խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։

 

 

Լրահոս

Դիտել ավելին