Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն.

09 Հուլիս, 2019 11:20
Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն.

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, խուլիգանության եւ թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ծեծի 2, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, պաշտոնեական անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, կողոպուտի, ծեծի եւ վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին