Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

09 Հուլիս, 2019 11:00
Տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 7-ին, տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։

Մասիսի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ 

«Ժամանակը թող գա, թող դատաքննությունն ավարտվի, կիմանաք, թե ինչ է եղել։ Այդ ժամանակ, խոստացել եմ բոլոր լրատվամիջոցներին, որ մամուլի ասուլիսով եմ հանդես գալու»,- ասաց Մասիսի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ  հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և  1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Եւս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի,  2-ը՝ կասկածյալի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին