Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ծնողները երեխային գամել են սյանը

08 Հուլիս, 2019 22:36
ՌԴ-ում ծնողները երեխային գամել են սյանը

ՌԴ Յուրևսկոյե գյուղի տներից մեկի բակում գտել են սյանը պարանով գամված երեխայի, հայտնում է Lenta-ն: Նշվում է, որ երեխան եղել է բազմազավակ ընտանիքից:

Հինգ տարեկան երեխային հայտնաբերել են անչափահասների գործերով հատուկ վարչության աշխատակիցները, երբ իրականացրել են չնախատեսված այց տվյալ ընտանիք:

Նշվում է, որ ընտանիքում ապրում է 8 երեխա՝ 1-ը ծնողների հարազատ երեխան է, 1-ը՝ որդեգրած, ևս 6-ը խնամակալության տակ են:

Մոսկվայից տեղափոխված ընտանիքը գյուղում համարվել է հավատացյալ և օրինակելի: Երեխաներին վերցրել են ընտանիքից, այս պահին նրանք գտնվում են վերականգնողական կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին