Կարևոր իրադարձություններ

Մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է

08 Հուլիս, 2019 22:24
Մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է

Երևանում կանխել են մոր և անչափահաս դստեր ինքնասպանության փորձը։ Sputnik Արմենիայի տվյալներով` այսօր` հուլիսի 8–ին, մոտ 45 տարեկան մի կին, անչափահաս դստեր հետ, անցել է Դավիթաշենի կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ, որ նետվի կիրճը:

Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի: Նա հավաքվածներին հայտնել է, որ այդ ծայրահեղ քայլի պատճառն իր ֆինանսական ծանր վիճակն է: Մեր տեղեկություններով` կինն ամուսնուն կորցրել է մի քանի տարի առաջ և այժմ դստեր հետ ապրում է Դավիթաշեն թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում, որտեղ չկան ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այս ամենից բացի նրանք ունեն հանապազօրյա հացի խնդիր:


 

Լրահոս

Դիտել ավելին