Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

ՊՆ համարանիշներով УРАЛ-ը, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է. կա վիրավոր

08 Հուլիս, 2019 20:52
ՊՆ համարանիշներով УРАЛ-ը, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է. կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին