Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

08 Հուլիս, 2019 19:50
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: 

Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին