Կարևոր իրադարձություններ

Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

08 Հուլիս, 2019 18:09
Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը.

 «Հերթական բոթը…

Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։

Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»:

 

Լրահոս

Դիտել ավելին