Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

08 Հուլիս, 2019 17:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին՝ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերություններըորոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։ 

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին