Կարևոր իրադարձություններ

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

08 Հուլիս, 2019 15:45
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց հետո և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:

 

Լրահոս

Դիտել ավելին