Կարևոր իրադարձություններ

Խուզարկությամբ 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

16 Հոկտեմբեր, 2015 14:28
Խուզարկությամբ 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Ս.-ն:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «VALTRO» մակնիշի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

 

Լրահոս

Դիտել ավելին