Կարևոր իրադարձություններ

Կատաղած շունը մտել է բնակելի շենքերից մեկի նկուղ.

08 Հուլիս, 2019 10:03
Կատաղած շունը մտել է բնակելի շենքերից մեկի նկուղ.

Հուլիսի 8-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի նկուղ կատաղած շուն է մտել և անհանգստացնում է շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին