Կարևոր իրադարձություններ

«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

07 Հուլիս, 2019 22:10
«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել  համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները:

«Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնին:

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը: ««Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե’ ներսում, թե’ դրսում: Պետք է արժևորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում: Այդ կամուրջներով են Հայաստան եկել և շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր:  Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգևոր և նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական և գործընկերային կապեր»,- նշվում էր ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին