Կարևոր իրադարձություններ

Քննարկվում են Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու տարբերակները

07 Հուլիս, 2019 20:59
Քննարկվում են Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու տարբերակները

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան:

Քննարկվում են նրանց տեղափոխման տարբերակները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, քննարկվում է ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու տարբերակը, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով` սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին