Կարևոր իրադարձություններ

Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում․ Նիկոլ Փաշինյան

07 Հուլիս, 2019 18:38
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին:

Նա իր մարդկային  արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։

Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում և իր լուման ներդրել մեր արտաքին քաղաքականության խնդիրների լուծման գործում։

Խորին ցավակցություն եմ հայտնում Արման Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- գրված է վարչապետի թվիթերյան էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին