Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները

07 Հուլիս, 2019 11:32
Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա ԴԱվիթ Ղազարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից:

Գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:

Հերացու հիվանդանոցի բժիշկներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: 

Նրանց վրա հարձակվողներից մեկը աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշված անձանց բերման ենթարկելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին