Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանի հանձնարարականով իր տեղակալը մեկնում է Վրաստան

07 Հուլիս, 2019 11:03
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանի հանձնարարականով իր տեղակալը մեկնում է Վրաստան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։  3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա:  

 

Լրահոս

Դիտել ավելին