Կարևոր իրադարձություններ

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

06 Հուլիս, 2019 23:35
Հեղինակ՝ ՀՀ ԱԳՆ
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը՝ Հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի որդին:

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է ԱԳՆ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: 

Արման Կիրակոսյանը 1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

1994 - 1999 թվականներին եղել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
1999 - 2005 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
2005 - 2011 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2011 թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար։
2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
2012 թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2018 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է 1999 թ. և հանդիսացել նաև Արմանի դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը զետեղել է դեռևս 80-ական թթ.-ին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004 փետրվարին՝ Դետրոյթի «Վանի» պետական համալսարանի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին