Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին

06 Հուլիս, 2019 22:08
Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին: ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում:

«Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին