Կարևոր իրադարձություններ

Մենք կարիք ունենք Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային լայն քննարկման. Վահե Գրիգորյան

06 Հուլիս, 2019 21:45
Մենք կարիք ունենք Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային լայն քննարկման. Վահե Գրիգորյան

Ես չեմ կարող ասել, որ մենք Սահմանադրական փոփոխությունների անհարժեշտություն ունենք այս պահին, բայց ես վստահաբար կարղ եմ ասել, որ մենք կարիք ունենք Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային լայն քննարկման։

Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում «60 րոպե» հաղորդման ընթացքում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ընդգծելով, որ եթե պարզվի, որ նման անհրաժեշտություն կա, ապա Սահմանադրական փոփոխությունների համապատասխան տարբերակները պետք է հրամցվեն լայն քաղաքական շրջանակների քննարկման։

Անդրադառնալով, երկրում առկա Սահմանադրական ճգնաժամին նա նշեց, որ պնդում է նախկինում իր արված գրավոր և բանավոր բոլոր հայտարարությունները։

Ինչ վերաբերում է իր նամակի վերաբերյալ հնչող քննադատություններին, ՍԴ դատավորը նշեց, որ ավելի ինտենսիվ քննադատություն էր սպասում, քանի որ դրանք չեն սահմանափակվում իրավագիտական դիսկուսով։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին