Կարևոր իրադարձություններ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

06 Հուլիս, 2019 19:13
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

Հուլիսի 6-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1969 թ., ԻԻՀ քաղաքացի) սահել և ընկել է Ողջի գետը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորների իրերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից: 


 

Լրահոս

Դիտել ավելին