Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

06 Հուլիս, 2019 16:22
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ս.թ. հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի  Բելառուսի Հանրապետություն։

Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա մի շարք մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց ընթացքում գործընկերների հետ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես «Բրեմինո-Օրշա» մուլտիմոդալ արդյունաբերական և լոգիստիկ համալիրի, բելառուսական «Բելավիա» ավիաընկերության տոմսերի գնագոյացման, բեռնափոխադրման ու ուղևորահոսքի վերաբերյալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին