"Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ՖԲ էջում լուսանկար է հրապարակել և գրել.
Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանունը որպես հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այս պարբերության ընդունումը վիժեցվեցին։