Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունի և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը

06 Հուլիս, 2019 13:35
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Դավիթ Տոնոյանը Հայաստանում ՉԺՀ  դեսպան Թիան Էրլունի և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը

Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։

Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին