Կարևոր իրադարձություններ

Չեմ կարծում, որ կինս իր փորձառությամբ ու գիտելիքներով որևէ մեկի կարիքն ունի. Վաչե Գաբրիելյանը՝ կնոջ՝ ԿԲ խորհրդում առաջադրման մասին.Armdaily.am

06 Հուլիս, 2019 13:22
Չեմ կարծում, որ կինս իր փորձառությամբ ու գիտելիքներով որևէ մեկի կարիքն ունի. Վաչե Գաբրիելյանը՝ կնոջ՝ ԿԲ խորհրդում առաջադրման մասին.Armdaily.am

Իմ կինն արդեն 24 տարի աշխատում է Կենտրոնական բանկում, նույնիսկ ավելի վաղ քան ես եմ այնտեղ աշխատել ու դուրս եկել։ Аrmdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն՝ անդրադառնալով այսօր «Ժամանակ» թերթում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ԿԲ խորհրդի նախկին անդամ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «համարելով, որ ԿԲ վերադառնալն արդեն իր հագով չի, փորձում է այնտեղ գործուղել կնոջը: ԿԲ խորհրդում անդամի թափուր տեղ կա»։ Գաբրիելյանը նշեց որ կինը շարունակաբար աշխատում է ԿԲ-ում. «Ես որևէ կերպ կապ չունեմ նրա առաջադրման կամ չառաջադրման հետ, քանի որ դա իմ իրավասություններից դուրս է, և ես որևէ կերպ բնականոն գործընթացներին, որ տեղի են ունենում՝ չեմ միջամտում կամ ընդգրկվում։ Ես չեմ կարծում, որ կինս իր փորձառությամբ ու գիտելիքներով որևէ մեկի կարիքն ունի, որ իրեն աջակցեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կնոջ՝ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելու մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականաությանը, բայց դրա հետ ինքը որևէ կապ չունի։ 


Նշենք, որ Վաչե Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը ղեկավարել է ԿԲ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժինը, իսկ 2017 թ-ին նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ 
Անդրադառնալով իր ԿԲ վերադառնալուն՝ Գաբրիելյանը նշեց, որ իրեն շատ լավ տեսնում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ դասավանդում է։ 

Ինչ վերաբերում է ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությանը՝ Գաբրիելյանը ասաց, որ տեղին չէ այս պահին գնահատականներ հնչեցնելը։

 

Լրահոս

Դիտել ավելին