Կարևոր իրադարձություններ

Հարցն այստեղ երկու հաստագլուխներն են, որոնց հախից հայ ժողովուրդը չի կարողանում գալ. Մարիամ Փաշինյանը հրապարակել է իր նյութը

06 Հուլիս, 2019 13:19
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Հարցն այստեղ երկու հաստագլուխներն են, որոնց հախից հայ ժողովուրդը չի կարողանում գալ. Մարիամ Փաշինյանը հրապարակել է իր նյութը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ՀՀ 13 տարեկան քաղաքացիս, ցավոք, հասկանում եմ, թե ինչ է կատարվում իմ շուրջը: Ինչպե՞ս կարող է մարդը, բանական էակ համարվելով, վաճառել իր ձայնը 5000 դրամով: Ես հասկանում եմ, ի՛մ ժողովուրդ, դու ընկճված ես աղքատության պատճառով, դու ընկճված ես քո վախի պատճառով, դու ընկճված ես երկրի ծանր վիճակի պատճառով: Բայց ընկճվելով ու վախենալով դու ոչնչի չես հասնի, դու պետք է միայն համախմբվես ու պայքարես, գնաս մի թունելով, որի ծայրը չի երևում, բայց չընկճվես թունելի անվերջության պատճառով, միայն պետք է հավատաս, որ այդ անծայրածիր, սպիտակ երևացող կետը միայն հաջողություն կբերի քեզ, իհարկե, միայն քո կամքի, պայքարելու արդյունքում'

Սա էլ 9-րդ դասարանում եմ գրել, 2012 թվականին: Նորություն չի որ ես կարծիք ունեմ:  
Հիմա կարդում եմ հպարտությամբ, որովհետև ժողովուրդը հաղթահարեց հուսահատության ու անվերջանալի թվացող թունելը.

«Երեք օր առաջ` կեսգիշերին, հեռուստացույցը միացրած և լարված նայում էի հայաստանյան լուրերը: Ուզում էի հասկանալ` հայ ժողովուրդը ուշքի եկե՞լ է, թե՞ ոչ: Նայեցի, նայեցի, նայեցի ու այլևս չդիմացա, ձեռքս հարվածելով սեղանին` անջատեցի հեռուստացույցը ու իմ շան` Էբբիի հետ գնացի դուրս: Ուզում էի, որ մթությունը հագեցներ գոնե իմ կատաղությունը: Ես ՀՀ 13 տարեկան քաղաքացիս, ցավոք, հասկանում եմ, թե ինչ է կատարվում իմ շուրջը: ԱԺ պատգամավորական ընտրությունները կայացան: Չեմ մանրամասնի, ուղղակի կասեմ մի բան, որ ես շատ լավ հասկացա: Հարցը այստեղ երկու կամ ավելի հաստագլուխների մեջ չի կայանում, հարցը այստեղ ՀՀ ժողովուրդն է, ով չի կարողանում գալ երկու կամ ավելի հաստագլուխների հախից: Ինչպե՞ս կարող է մարդը, բանական էակ համարվելով, վաճառել իր ձայնը 5000 դրամով: Ես հասկանում եմ, ի՛մ ժողովուրդ, դու ընկճված ես աղքատության պատճառով, դու ընկճված ես քո վախի պատճառով, դու ընկճված ես երկրի ծանր վիճակի պատճառով: Բայց ընկճվելով ու վախենալով դու ոչնչի չես հասնի, դու պետք է միայն համախմբվես ու պայքարես, գնաս մի թունելով, որի ծայրը չի երևում, բայց չընկճվես թունելի անվերջության պատճառով, միայն պետք է հավատաս, որ այդ անծայրածիր, սպիտակ երևացող կետը միայն հաջողություն կբերի քեզ, իհարկե, միայն քո կամքի, պայքարելու արդյունքում: Խնդրում եմ Աստծուն, որ նա ինձ ուժ տա, որ կարողանամ օգնեմ ժողովրդիս, օգնեմ նաև պայքարելու համար: Ես, մինչ այս ընտրությունները, մտածում էի, որ այդ հաստագլուխ մարդիկ, ովքեր սիրում են փող, փառք, հարստություն ու թագավորություն, այնքան ուժեղ չեն, ինչքան ես էի կարծում, ուղղակի հայերն են, որ չեն կարողանոմ երկու միլիոն հոգով վերացնել երկու կամ երեք հոգու: Ինչպիսի՜ ահռելի ու անհավատալի քանակ` երկու միլիոնը երկուսի հետ: Չի ստացվում հավատալ, չեմ կարողնում, որ հայ մարդը կարող է այդքան եսասեր գտնվել ու վախենալ: Գիտեք, ես վախը կապում եմ միայն եսասիրության հետ, քանի որ երբ մարդ վախենում է իր կաշվի համար, դա նշանակում է, որ նա եսասեր է, ուզում է, որ իր կաշվի վրա ոչ մի հետք չլինի, կաշին լինի միշտ հարթ և մաքուր: Բայց այդ դեպքում էլ սիրտը կկեղտոտվի եսասիրության պատճառով: Ես ասել եմ ու ասում եմ, որ ես սիրում եմ «պայքարել» բառը ու երբեք չեմ հրաժարվի այդ աստվածային գործողությունից, կպայքարեմ, կպայքարեմ ու էլի կպայքարեմ: Վերջապես իմ միակ երազանքն է, որ հայրս մի օր իր գլուխը բարձին հանգիստ դնի:

Մարիամ Փաշինյան, 9-2 դասարան»»:

 

Լրահոս

Դիտել ավելին