Կարևոր իրադարձություններ

Գեղանիստ գյուղի տներից մեկում պայթյունի հետեւանքով մեկ մարդ մահացել է

06 Հուլիս, 2019 12:19
Գեղանիստ գյուղի տներից մեկում պայթյունի հետեւանքով մեկ մարդ մահացել է

Հունիսի 27-ին Գեղանիստ գյուղի տներից մեկում, որը ծառայում էր որպես արհեստանոց, տեղի ունեցած պայթյունից վիրավորվածներից մեկը հուլիսի 5-ին հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել եւ վիրավորներ կան:

Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետեւանքով էլ նա եւ կողքին գտնվող 48-ամյա մի տղամարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երկուսն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Հուլիսի 5-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա Հակոբ Անտոնյանը գիտակցության չգալով մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին