Մոսկվայի արևմուտքում տղամարդը կրակել է 2 աղջիկների վրա, որոնք հրաժարվել են իր հետ ծանոթանալ, գրում է РИА Новости-ն:
Հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքի «Մինսկայա» թաղամասում 4 տղամարդուց բաղկացած խումբը, որը ենթադրաբար եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ցանկացել է ծանոթանալ 2 աղջկա հետ: Այն բանից հետո, երբ աղջիկները մերժել են, նրանցից մեկը կրակել է աղջիկների ուղղությամբ:
Այս պահին ոստիկաննները փնտրում են տղամարդկանց: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, իսկ աղջիկները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել: