ԱՄՆ Արքանզասի նահանգի Mama D ռեստորան-բարը ճանաչելի է դարձել, երբ ռեստորանի մենյուում հայտնվել է նոր ընտրություն՝ «Ընկերուհիս քաղցած չէ», տեղեկացնում է Americaru-ն։
Դա նշանակում է լրացուցիչ տապակած կարտոֆիլ եւ հավի թեւիկներ կամ տապակած պանրի ձողեր։
Շատ հաճախորդների դուր է եկել կատակը, եւ այս հնարավորությունից հաճախ օգտվում են ժամադրված զույգերը։
Որպես կանոն աղջիկն ասում է, որ քաղցած չէ, բայց գողանում է տղայի կարտոֆիլը՝ իբր. «Մի քիչ քո կարտոֆիլից վերցնե՞մ»։
Ինտերնետի օգտատերերն ուրախությամբ տարածում են սա «հավանում եմ» նշելով եւ գովազդելով ռեստորանը։