Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ռեստորանը այցելուներին առաջարկում է «Ընկերուհիս քաղցած չէ» նոր կերակրատեսակը

06 Հուլիս, 2019 09:50
Ամերիկյան ռեստորանը այցելուներին առաջարկում է «Ընկերուհիս քաղցած չէ» նոր կերակրատեսակը

ԱՄՆ Արքանզասի նահանգի Mama D ռեստորան-բարը  ճանաչելի է դարձել, երբ ռեստորանի մենյուում հայտնվել է նոր ընտրություն՝ «Ընկերուհիս քաղցած չէ», տեղեկացնում է Americaru-ն։

Դա նշանակում է լրացուցիչ տապակած կարտոֆիլ եւ հավի թեւիկներ կամ տապակած պանրի ձողեր։

Շատ հաճախորդների դուր է եկել  կատակը, եւ այս հնարավորությունից հաճախ օգտվում են ժամադրված զույգերը։

Որպես կանոն աղջիկն ասում է, որ քաղցած չէ, բայց գողանում է տղայի կարտոֆիլը՝ իբր. «Մի քիչ քո կարտոֆիլից վերցնե՞մ»։

 Ինտերնետի օգտատերերն ուրախությամբ տարածում են սա «հավանում եմ» նշելով եւ գովազդելով ռեստորանը։

 

Լրահոս

Դիտել ավելին