Կարևոր իրադարձություններ

Այսօր համբույրի միջազգային օրն է

06 Հուլիս, 2019 09:13
Այսօր համբույրի միջազգային օրն է

ՄԱԿ-ը 20 տարի առաջ հուլիսի 6-ը հաստատվել է որպես համբույրի միջազգային օր։

Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են ու խաղեր են կազմակերպվում, որոնց մասնակիցները փորձում են նորանոր ռեկորդներ սահմանել։

Տարբեր մրցանակներ են խաղարկվում ամենաերկարատև, ամենագեղեցիկ, ամենաանսովոր, ամենավտանգավոր և ամենառոմանտիկ համբույրի համար:

Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում:

Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ ընթացքում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում զույգերից մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիա, որոնց 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին