Կարևոր իրադարձություններ

Իմ դեմ կատարած գործողությունը մինչ օրս գնահատականի չի արժանացել

16 Հոկտեմբեր, 2015 14:18
Իմ դեմ կատարած գործողությունը մինչ օրս գնահատականի չի արժանացել

Օրեր շարունակ քննարկվում է հայտնի փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատում արդեն տևական ժամանակ է, ինչ տիրում է անառողջ մթնոլորտ:

Ըստ հայտարարության, իրավիճակի հիմքն այն է, որ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ոչ միայն չի հանդուրժում որևէ քննադատություն, այլ իր կարծիքից ու դիրքորոշումից տարբերվող ցանկացած կարծիք ու դիրքորոշում դիտարկում է անձնական թշնամանքի դաշտում:

Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ Արա Զոհրաբյանի ճնշումները միայն պալատի միջոցով չեն սահմանափակվում: Նրա խոսքով, փաստաբանների պալատի ղեկավարը, իր աշխատողի հետ միասին, նյութեր են կազմել՝ փորձելով վարկաբեկել իրեն ու գործընկերոջը՝ Լուսինե Սահակյանին, և պատվիրել են դա տեղադրել կայքերում:

Աղմկահարույց հայտարարություններից հետո, փաստաբանների պալատի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ ու բոլորին համերաշխության կոչ արեց և առաջարկեց մտածել փաստաբանական համայնքի զարգացման մասին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր նաև հանդես է եկել հարցազրույցով ու նշել, որ ինքը որևէ հոդված չի պատվիրել Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի վերաբերյալ։

Խոսելով իր ու փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հարաբերությունների մասին, Արա Զոհրաբյանը նշել, որ իր կողմից լինելու է քաղաքավարի և հարգալից վերաբերմունք:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս չկա գնահատական իր դեմ կատարած գործողության՝ նյութի, որը պատրաստվել, ուղարկվել և տպվել է:

«Ես չեմ ուզում այս ամենը ինչ-որ մարդկային հարաբերությունների կամ միջանձնային հարաբերությունների դաշտում տեսնել: Եղել է պատվիրված հոդված, կան դրա մասին ապացույցներ, դրա մասին խոսել է նաև լրագրողը և այդ գործողությունը դեռևս որևէ գնահատականի չի արժանացել»,-ասաց փաստաբանը ի պատասխան այն հարցին, թե այս ամենից հետո ինչպես է տեսնում իր ու Արա Զոհրաբյանի հարաբերությունները, հավելելով, որ ավելացնելու ոչինչ չունի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին