Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը լայն է և չի սահմանափակվում գազով, ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է. «Ժամանակ»

06 Հուլիս, 2019 08:44
Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը լայն է և չի սահմանափակվում գազով, ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է. «Ժամանակ»

Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեև հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով:

Ստորջրյա հետազոտական ապարատի հրդեհի հետևանքով զոհվել են դրանում եղած 14 նավաստիներ, որոնց մեծ մասը՝ բարձր սպայական դասի ներկայացուցիչներ:

Ռուսաստանի իշխանությունը զգալիորեն գաղտնի է պահում վթարի հետ կապված տեղեկությունը, իսկ փորձագիտական և մեդիաշրջանակները, այդ թվում՝ միջազգային, կասկածում են, որ վթարի ենթարկված ստորջրյա սարքավորումում գտնվող անձնակազմը իրականացրել է գաղտնի օպերացիա, որի հանրայնացում ՌԴ իշխանությունը չի ցանկանում:

Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ և երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել ևս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա և թերևս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաև հանդիպում այդ երկրի նախագահի և վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր և Պապի հետ հանդիպումը: Դրա մանրամասները հրապարակված չեն, ու թեև ազդարարվել է, որ թեմաները լինելու են Ուկրաինան և Սիրիան, այդուհանդերձ կասկածից վեր է, որ թեմաները սահմանափակ չեն թե՛ քանակի, թե՛ նաև նշված թեմաները այլ հարցերի հետ փոխկապակցվածության առումով:

Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաև, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: 

Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը: 

Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան և Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը: Տեղ գտե՞լ է դրանում Երևանի համար ներկայումս կարևոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երևանի հետ կքննարկի երկկողմ ձևաչափով:

Անկասկած է նաև, որ Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է և չի սահմանափակվում գազով, և ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերևս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր և միաժամանակ կենսական ու կարևոր անհրաժեշտություն է ամենևին ոչ միայն Հայաստանի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին