Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում

05 Հուլիս, 2019 22:49
Ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում: Վթարի հետեւանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

 

Լրահոս

Դիտել ավելին