Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների վերաբերյալ

05 Հուլիս, 2019 21:25
Պարզաբանում Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք:

 

Լրահոս

Դիտել ավելին