Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավորների առաջարկը՝ ուսանողներին

05 Հուլիս, 2019 21:03
«Իմ քայլի» պատգամավորների առաջարկը՝ ուսանողներին

Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Վիկտոր Մնացականյանը առաջարկում են լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ որի բազմաթիվ նորավարտ ուսանողներ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել ոչ պետական հատվածի մասնագիտական կառույցներ եւ գրանցվելով որպես փորձնակ ձեռք բերել մասնաիտական աշխատանքային ստաժ: Այս դեպքում գրանցող կազամակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել դիմող փորձնակին եւ ներգրավել նրան իր մասնագիտական գործունեության աշխատանքներում:

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի  9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 2.1-րդ կետ.

«2.1) Այլ ժամանակահատված կարող է համարվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված որակավորման մասին վկայականում (դիպլոմում) նշված մասնագիտությանը համապատասխան բակալավրիատի ծրագիրն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերելու նպատակով ոչ պետական հատվածում անձի (փորձնակի) կատարած աշխատանքը (գրանցաված ժամանակահատվածը): Ընդ որում ոչ պետական հատվածի տվյալ կազմակերպությունը իր յուրաքանչյուր տասը հիմնական աշխատակցի հաշվարկով կարող է ներգրավել մեկ չվճարվող փորձնակ»,–առաջարկում են պատգամավորները:

 

Լրահոս

Դիտել ավելին