ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի հարավում գտնվող կրկեսներից մեկում մի խումբ վագրեր հարձակվել են և սպանել են հայտնի վարժեցնողին։
Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ Բարի նահանգում: Ներկայացմանը ընդամենը մնացել էր 1 ժամ, երբ 61-ամյա Էտորե Ուեբերը չորս վագրի հետ փորձարկել է ներկայացման համարը, երբ տեղի է ունեցել միջադեպը։
Տղամարդուն հոսպիտալացրել են, որտեղ վերջինս մահացել է՝ ստացած վնասվածքներից։
Հայտնի է, որ Ուեբերն իր ամբողջ կյանքը նվիրել է վագրերի վարժեցմանը, և համարվել է աշխարհի ամենահայտնի վարժեցնողը։