Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Լոռու մարզում. այրվել է անասնագոմի տանիքն ու ներսում կուտակված մեծ քանակի անասնակեր

05 Հուլիս, 2019 19:18
Հրդեհ՝ Լոռու մարզում. այրվել է անասնագոմի տանիքն ու ներսում կուտակված մեծ քանակի անասնակեր

Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնկոյան գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Փրկարարներին և գյուղացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը անասնագոմից դեպի հարակից շինություններ: Անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին փրկարարներին հաջողվել է դուրս բերել անվտանգ տարածք:

Այրվել է Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքի մի հատվածը, կից հավանոցն ու տարածքում կուտակված շուրջ 800 հակ անասնակերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին