Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն

05 Հուլիս, 2019 18:48
Սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:

Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության բնույթը:

Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն եւ արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:

Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու բարօրության»:

 

Լրահոս

Դիտել ավելին