Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողություն Երևանում

05 Հուլիս, 2019 18:42
Բնակարանային գողություն Երևանում

Հուլիսի 2-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 1-ի ժամը 11.00-ից հուլիսի 2-ի ժամը 01.15-ն ընկած ժամանակահատվածում Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից փող են գողացել:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Էրեբունու քրեական հետախույզների եւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ կինը։ Նա հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Ըստ կնոջ գողացված գումարը նետել էր աղբամանը։ Մատնանշված աղբամանից հայտնաբերվել է 1.210 ԱՄՆ դոլար, 500 ռուբլի եւ 28.000 դրամ:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին