Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարարը Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ

05 Հուլիս, 2019 16:52
Արցախի պետնախարարը Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ

Պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 5-ին «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին: Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր:

 

Լրահոս

Դիտել ավելին