Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար

05 Հուլիս, 2019 15:54
Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար

 Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց են ներկայացրել հարևանությամբ բնակվող տարեց կանայք, ում խանգարում է աքաղաղի կողմից վաղ առավոտյան հնչեցվող ձայնը:

Հայցվոր կողմի փաստաբանը պահանջում է 1000 եվրոյի չափով փոխհատուցում:

Ակնկալվում է, որ դատարանը գործով դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:

Ուշագրավ է, որ դատական գործընթացին մեծ ուշադրությամբ հետևում են տեղական թռչնաբուծարանների սեփականատերերը, ում համար այս գործով վճիռը կարող է նախադեպային լինել:

 

Լրահոս

Դիտել ավելին