Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի այսօրվա հեռախոսազրույցից

05 Հուլիս, 2019 15:04
Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի այսօրվա հեռախոսազրույցից

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:

«Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը:

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին